Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:30 16-04-2025

«Ջունգլիների» թաղամասը՝ պաշտոնյաների աչքից հեռու․ Աքորիում ամառ - ձմեռ փայտե վառարանի մոտ են կանգնած

Արդեն մի քանի տարի Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայրի 6-րդ փողոցի բնակիչները դիմում-բողոքներով դիմում են պատկան մարմիններին թաղամասի գազաֆիկացման խնդրանքով:

Աքորու ամենավերջին՝ 6-րդ փողոցը գյուղացիները նմանեցնում են «ջունգլիների»: Թաղամասը աչքից ու ուշադրությունից հեռու է: Հենց թաղամասի սկզբնամասում վերջանում է ամեն ինչ, որ կապված է հարմարավետության հետ ու սկսվում են միայն չկա-ները: Բարեկարգ ճանապարհ, գազատար, ոռոգման ջուր չեն եղել ու չկան: Թաղամասի կանանց գործը կրկնակի բարդ է. ամառ- ձմեռ փայտե վառարանի առաջ կանգնած են: Լավ են հիշում. տարիներ առաջ գյուղի երկու թաղամասի գազաֆիկացման համար խողովակներ բերեցին, բայց ինչպես բերեցին, այնպես էլ տարան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր