copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:53 15-04-2025

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը, գրում է Ermenihaber.am-ը։

Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։ Անոնսը կարող եք դիտել այստեղ։

Նշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019թ. հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։

Ալիքի հեռարձակումներում սովորաբար տեղ են գտնում լրատվական թողարկումներ, մանկական ծրագրեր և հասարակական-մշակութային կյանքին առնչվող տարատեսակ հաղորդումներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր