copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:33 14-04-2025

Լոռու մարզում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Լոռու մարզում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։