copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:04 14-04-2025

Լարված իրավիճակ՝ Երևանում․ բնակիչները փողոց են փակել

Այսօր վաաղ առավոտից Երևանի Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը` Եղվարդի խճուղին` իրենց բողոքի և անհամաձայնության ձայնը բարձրացնելու տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող - բանկ - քաղաքապետարան -դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերությանվերաբերյալ:

Նրանք բողոքում են, որ արդեն երեք տարի է՝ բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։

Խոսքը հատկապես այն բնակիչների մասին է, որոնք կանխիկ վճարում են կատարել կառուցապատողին ու չեն կարողանում հիմնավորել վճարման փաստը։

Նրանք պահանջում են հանդիպում Տիգրան Ավինյանի հետ։

Նշենք, որ այս պահին տարածքում են ոստիկանները, ովքեր փորձում են բացել Միկոյան փողոցը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին