copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:33 12-04-2025

Նոր սպառնալիք դպրոցականների շրջանում․ խաղ, որի նպատակը երեխային ինքնասպանության հասցնելն է

Վերջին օրերին համացանցում տարածվել են տեղեկություններ, մասնավորապես՝ դեռահաս աղջիկների ծնողների կողմից, որոնք ահազանգում են, թե իրենց երեխաները դպրոցում խաղում են մի խաղ, որը կոչվում է «Կարմիր դուռ, դեղին դուռ» (Red door, Yellow door)։ Ծնողների խոսքով՝ սա հիպնոսային խաղ է, որից հետո երեխաները վատ են զգում և ունենում են ծանր հոգեբանական խնդիրներ։

Թեմայի շուրջ մեկնաբանության համար Oragir.News-ը կապ հաստատեց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ։ Հոգեբանը հրաժարվեց խաղի մանրամասների մեջ խորանալ՝ նշելով, որ չի ցանկանում խթանել դրա տարածումը։ Այնուամենայնիվ, նա անդրադարձավ նման խաղերի բացասական հետևանքներին՝ շեշտելով, որ դրանց վերահսկումը չափազանց բարդ է, քանի որ համացանցի բովանդակությունը հնարավոր չէ լիովին վերահսկել։

«Կարծում եմ, որ ծնողները չպետք է պարզապես բողոքեն, այլ պետք է հետևեն իրենց երեխաներին, լինեն ուշադիր, ընկերանան նրանց հետ ու փորձեն հասկանալ՝ երեխան ինչ սուբկուլտուրայի մեջ է հայտնվել։ Եղել են դեպքեր, երբ երեխան տարիներ շարունակ նման խմբի անդամ է եղել, իսկ ծնողը ոչինչ չի իմացել։ Նախկինում ևս եղել են նմանատիպ վտանգավոր խաղեր, օրինակ՝ «Կապույտ կետը», որի մասին բազմիցս նախազգուշացվել է, և որի հետևանքով դեռահասների շրջանում գրանցվել են բազմաթիվ ինքնասպանություններ։ Այդ խաղի ստեղծողներն այս օրը չեն բացահայտվել, քանի որ նման հարթակներում վերահսկողություն գրեթե չկա»,- նշեց հոգեբանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու խաղը հիմնականում տարածված է դեռահաս աղջիկների շրջանում, Մադաթյանը պարզաբանեց, որ քանի որ խաղը նոր է, դեռևս բավարար կերպով ուսումնասիրված չէ։ Հետևաբար դժվար է ասել՝ արդյոք այն տեղակա՞ն երևույթ է, թե՞ արտասահմանից ներմուծված։

«Այս խաղերն ունեն ուժեղ հոգեբանական ազդեցություն, կարող են հասցնել նույնիսկ ինքնասպանության։ Նման բովանդակությամբ խաղերը, որպես կանոն, հանգեցնում են սարսափելի հետևանքների։ Այստեղ ֆինանսական շահ չկա, սակայն հոգեբանական շահ կա, մասնավորապես՝ ամենազորության զգացումը։ Խաղը ղեկավարողը կարողանում է մարդուն հասցնել ինքնավնասման կամ նույնիսկ ինքնասպանության», – եզրափակեց Մադաթյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է