copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:56 11-04-2025

Արմավիրի մարզում «Opel Zafira»-ն հայտնվել է ջրատարում․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը աշխատում է «ՄԵԼՔ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը