Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 08-04-2025

Ըստ էության. Չկա խաղաղության համաձայնագիր, կա մի թուղթ, որտեղ Ադրբեջանի պահանջներն են

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։

Նրա հետ խոսել ենք արցախահայության իրավունքների մասին ԱԳՆ հայտարարության, «խաղաղության» համաձայնագրի բանակցությունների ավարտի, Ադրբեջանի ապատեղեկատվությունների, երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների միջև լարվածության, Գյումրիում ՔՊ-ի պարտության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով այսպես կոչված խաղաղության համաձայնագրին, Վարդանյանը նկատեց. «Չկա խաղաղության համաձայնագիր, կա մի թուղթ, որտեղ արտահայտվել են Ադրբեջանի պահանջները, ֆիքսել ապառազմականացումը, հայցերից հրաժարումը»,- նշեց նա։

Խոսելով հնարավոր նոր հարձակման մասին, պատգամավորը նշեց. «Ադրբեջանը չի հարձակվի միայն այն դեպքում, երբ իմանա, որ գին է վճարելու»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում