Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:26 08-04-2025

Հովհաննես Հովհաննիսյանը «ջնջում» է իրենից առաջ ԵՊՀ-ի պատմությունը

Oragir.News-ի աչքից չի վրիպել այն, որ Երևանի պետական համալսարանի նոր կայքէջում բուհի մասին ամբողջ պատմությունը սկսվում է 2022 թվականից։ Տպավորություն է, թե ԵՊՀ-ն իր գործունեությունը սկսել է ոչ թե 1919-ից, այլ 2022-ին՝ նոր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի նշանակումից հետո։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ մեկնաբանության համար կապ հաստատեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ, ով նշեց, որ պատմությունն աստիճանաբար կավելացվի, սակայն հորդորեց ավելի մանրամասն պատասխանի համար գրավոր հարցում ուղարկել։

«Տեղափոխության գործընթաց է, ժամանակ է պահանջվում դրա համար։ Ամեն դեպքում ավելի ճիշտ պատասխանելու համար գրավոր հարցում ուղարկեք»,- ասաց նա։

Թեմայի առնչությամբ մեկնաբանության ստանալու համար կապ հաստատեցինք ԵՊՀ Արևելագիտության, Ժուռնալիստիկայի, Տնտեսագիտության և կառավարման, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների դեկանների հետ՝ հասկանալու, թե ինչպես են նրանք վերաբերում այս հանգամանքին։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ չի կարող խոսել:

«Օնլայն հանդիպման եմ»,- ասաց նա և անջատեց հեռախոսը։

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նույնպես ասաց, որ հարմար չէ խոսել:

«Ես հիմա դասի եմ, չեմ կարող խոսել»,- նշեց նա։

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն էլ չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել․ «Լավ կլինի այդ հարցը լրատվության բաժնին ուղղեք։ Չեմ ցանկանում մեկնաբանել»։

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ով դեկաններից միակն էր, որ լսեց մեր հարցը ու պատասխանեց, նշեց, որ գուցե ինչ-որ վրիպակ է։

«ԵՊՀ-ի գործունեությունը սկսվել է 1919 թ-ից։ Երևի՝ աշխատանքային ինչ-որ վրիպակ է։ Ես չեմ տեսել, բայց եթե 22-ից է սկսվում, բնականաբար, ճիշտ չէ, որովհետև ԵՊՀ-ի գործունեությունը սկսվել է հիմնադրման պահից ի վեր՝ 1919-ից։ Չեմ ասում՝ 2006-ից, չեմ ասում՝ 1991-ից անկախացումից, ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Չեմ կարծում, որ ամեն ինչ շեշտադրված կամ հատուկ միտումով է արված։ Հովհաննես Հովհաննիսյանի օրոք ահագին լուրջ աշխատանքներ են տարվել, բայց դա չի նշանակում, որ 1919-ից մինչև 2022 թվականը պարապուրդի է մատնված եղել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին