copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:10 07-04-2025

Աննա Հակոբյանը շարունակում է զարմացնել իր չգիտությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել․ «Շնորհակալություն սույն ռեպորտաժի համար։ Շատ կարեւոր արձագանքներ եւ կարծիքներ են հնչում։ Բայց իհարկե հրաշալի կլինի, եթե ինչ-որ բան գնահատելիս ամբողջական պատկերացում ունենանք դրա մասին, ինչից գնահատականն ու կարծիքը կարող է էապես փոխվել՝ դառնալով էլ ավելի դիպուկ եւ օգտակար։

Հարգելիներ՝ Վահագն Արծրունուն, Ռուբեն Բաբայանին, Սուրեն Մանուկյանին եւ Սերոբ Խաչատրյանին սիրով հրավիրում եմ մեկ անգամ ներկա լինելու վարչապետի եւ իմ բանախոսությանը՝ դրանից հետո փոքրիկ քննարկում ունենալու նկատառումով։ Ուրախ կլինեմ, եթե հրավերս ընդունվի:

Առաջիկա հանդիպումների ժամանակացույցը՝
ապրիլի 8 - Երեւան
ապրիլի 12 - Մեղրի
ապրիլի 19 - Թալին
մայիսի 3 - Բերդավան
մայիսի 4 - Բերդ
մայիսի 10 - Կապան
մայիսի 11 - Քաջարան
մայիսի 17 - Աշտարակ
մայիսի 31 - Վանաձոր»։

Կրթվելու ջատագով Աննա Հակոբյանի հերթական գրառումը կրկին շտապում է զարմացնել վարչապետի կնոջ չգիտությամբ։ Զավեշտալի է, որ Աննա Հակոբյանը նախ սխալ է գրել Վահան Արծրունու անունը։ Իսկ երկրորդ՝ աչք ծակող վրիպակը գրառման «գնահատականն ու կարծիքը կարող է էապես փոխվել՝ դառնալով էլ ավելի դիպուկ եւ օգտակար» հատվածում է, որտեղ Աննա Հակոբյանը ենթակայի ու ստորոգյալի համաձայնության սխալ է թույլ տվել․ տվյալ դեպքում ոչ թե «կարող է», այլ «կարող են»։ Շեշտենք, որ ենթակայի ու ստորոգյալի համաձայնությունը հայերենի առաջին և ամենապարզ կանոններից մեկն է։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև