copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:17 05-04-2025

Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորը մասնավորապես գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր ամենշաբաթյա խորհրդակցությունում լայն քննարկման է ենթարկել հայ-ադրբեջանական սահմանագծին առկա օպերատիվ իրադրությունը` հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, այդ թվում` ԱԹՍ-ների թռիչքների առումով:

Պաշտոնական տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը կոնկրետ խնդիրներ է դրել պատասխանատուների վրա` «օպերատիվորեն արձագանքելու ցանկացած սադրանքի»:

Սկսենք այն հանգամանքից, որ Ադրբեջանն ինքն է վերջին 2 շաբաթվա ընթացքում աստիճանաբար լարում իրադրությունն առաջնագծում` աստիճանաբար ընդլայնելով հրադադարի խախտումների աշխարհագրությունը, ընդհուպ կրակահերթեր արձակելով սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Երկրորդը, Ադրբեջանն առաջնագծում իրականացվող իր` դեռևս սահմանափակ տեղաշարժերն ու ԱԹՍ ակտիվությունը փորձում է վերագրել հայկական զինուժին:

Այս ամենը տեղի է ունենում կառավարության շենքից Փաշինյանի` ՀՀ զինուժին ուղղված հրապարակային հրամանից հետո` «Չկրակել, չարձագանքել»:

Իմ տպավորությամբ, Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` միաժամանակ շոշափում միջազգային տրամադրությունները»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը