Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:21 05-04-2025

Արմավիրի մարզում 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է. shamshyan.com

Մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «դեմքի շրջանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 2 քաղաքացի։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 41-ամյա Արման Գ․-ն և 35-ամյա Գրիգոր Մ․-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ Գրիգոր Մ․-ն իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մեջ մոտ մեկ ամիս առաջ տեղադրել է օդ գազի սարքավորումներ, որն ունեցել է գազի արտահոսք և մարտի 29-ին Արման Գ․-ի ի հետ գտնվել են Արմավիր քաղաքի մշակույթի տան հետնամասում, իսկ վերջինս ցանկացել է ավտոմեքենայի շարժիչը գործի գցել, սակայն ավտոմեքենայի սրահում գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազից առաջացել է բռնկում, ինչի արդյունքում վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոն փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան