Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:46 04-04-2025

Ապօրինի ծառահատում՝ Երևանում

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 2-ին տեղեկություն էին ստացել, որ Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը ապօրինի հատել է թխկի տեսակի ծառ՝ համայնքին պատճառելով 101 հազար դրամի վնաս։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված