copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:31 04-04-2025

3 կիլոգրամից ավելի մարիխուանա, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ․ ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 1-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Գորիսի Յոլյան նրբանցքի 56-ամյա բնակչի մասին էր։

Ըստ տեղեկության՝ վերջինս տանը պահում է ապօրինի զինամթերք, մեծ քանակությամբ մարիխուանա, բացի այդ՝ աճեցնում է թմրաբույսեր։

Ստացված տեղեկությունները փաստաթղթավորվեցին և փոխանցվեցին նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և նախաքննական մարմնի ծառայողները նույն օրը զննեցին 56-ամյա տղամարդու տունը։

Արդյունքում հայտնաբերվեց ընդհանուր 3 կգ 300 գր մարխուանայի նմանվող զանգված, կանեփի բույսեր, պայթուցիչով նռնակ և 5․6 մմ տրամաչափի 50 փամփուշտ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը