copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:10 04-04-2025

Գալյանը ստել է. ներքնակներ չեն այրվել, բողոքի ակցիա չեն արել ցմահները. իրավապաշտպանը՝ ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ նախորդ գրառումը ցմահ դատապարտյալների հետ կապված շատ զուսպ եմ գրել, թեև ինձ հայտնի են շատ մանրամասներ։

Հույս ունեի, որ պատկան մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, բայց տեսա, որ քրեակատարողական ծառայությունը աշխարհի մեղքերը բարդել է ցմահների վրա, այդ թվում՝ սուտ տեղեկություններ տարածել։

Սուտ տեղեկությունները պնդել է նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հարցերին պատասխանելիս: Ներքնակներ չեն այրվել, որևէ գույք չի այրվել, բողոքի ակցիա չեն արել ցմահները, որ վնասվածքներ ունեն, փաստել է նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը։

Իսկ այն, որ նախարարը պնդում է, թե իրավաչափ է գործել սպեցնազը, դա ևս մեղմ ասած իրականությանը չի համապատախանում։ 30-40 հոգով մտել են խցերը, առնվազն 4-ից 5 խուց և ավերել ամեն ինչ, սնունդը թափել հատակին և այլն։ Ես սա կբնութագրեի բանդիտական հարձակում անպաշտպան մարդկանց վրա. ինչպե՞ս կարող էին դատապարտյալներն անհնազանդություն ցուցաբերել այդ դեպքում։

Տիկին նախարարը շարունակ խոսում է, որ իրավունք ունեին այս կամ այն անել, բայց այս պաշտոնին նշանակվել է նաև դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար։ Ինչո՞ւ չեք այցելել տեղում տեսնելու և լսելու դատապարտյալներին, թե էսպես հեշտ է մեղքը բարդել նրանց վրա։

Տիկի՛ն նախարար, Ձեզ հիշեցնում եմ, որ ցմահ դատապարտյալները մարդ են, և պետք է մարդկային պայմաններով ապահովեք և մարդկային վերաբերմունք ունենաք նրանց նկատմամբ։ Եթե նրանք փակված են, ինչ ուզենաք, պիտի ասե՞ք ու բարդե՞ք նրանց վրա։ Ինչո՞ւ հնարավորություն չեք տալիս նրանց խոսելու, դեռ մի բան էլ ավելին եք անում, ամեն կերպ փորձում եք լռեցնել նրանց։ Իմ ունեցած տեղեկությունների մասին կխոսեմ առաջիկայում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ