copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:36 03-04-2025

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարարի հետ

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 3-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարար Լիիսա֊Լի Պակոստայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:

Կողմերն ընդգծել են, որ երկկողմ այցերը կնպաստեն ոլորտային հարաբերությունների խորացմանը, մասնավորապես թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ուղղություններով, հնարավորություն կընձեռեն խորացնել փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը՝ նպաստելով Հայաստանի և Էստոնիայի միջև երկարաժամկետ, կայուն գործընկերության ձևավորմանը:

Այցի շրջանակում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է այցի օրակարգով նախատեսված մի շարք այլ հանդիպումների և քննարկումների:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Էստոնիայի կառավարության ՏՀՏ համակարգման գործընթացներին, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության գործարկման մեխանիզմներին, Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի` (ESTDEV) միջազգային զարգացման համագործակցության նախագծերին ու պետական ծառայությունների մատուցման համար գլոբալ օգտագործվող մեթոդաբանությանն և գործիքակազմին և այլ հարցերի:

Պատվիրակությունն այցելել է նաև Պետական տեղեկատվական համակարգի մարմին (RIA), որտեղ Կիբեռանվտանգության, տեղեկատվական համակարգի մարմնի (RIA) տնօրեն Գերտ Աուվարտի հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի տեխնոլոգիաների և սպառնալիքների շարունակական զարգացմանը, կիբեռանվտանգության իրավիճակին և կառավարման գործընթացներին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ