Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:06 03-04-2025

Մեր որոշումները չեն կատարվում, քանի որ ոչ մենք նորմալ կարդալ գիտենք, ոչ էլ նրանք, ում հանձնարարում ենք․ Փաշինյան

Մեր փորձի վրա հիմնվելով՝ պետք է անենք քաղաքական արձանագրում, որ ՀՀ-ում բոլոր ոլորտներում խորը կադրային ճգնաժամ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով կաարևոր է ի վերջո ընդունել իրականությունը․ «Եկեք խոստավանենք, որ ամեն տեղ, ներառյալ կառավարման համակարգում, այդ վիճակն է։ Երկրում կադրային ճգնաժամ է։ Քանի որ մի երկրում, որտեղ բնակավայրերի 70%-ում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 և ավել տոկոսը կիասաավերված է, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Լավ կադրեր կան, բայց փոքր խումբ, որոնք չեն գա 500 հազարով աշխատեն կառավարությունում, այն էլ անեծքների ուղեկցությամբ»։

Փաշինյանը նաև նշեց, թե ինչու իրեն որոշումներն այդպես էլ չեն կատարվում․ «Որոշում ենք, ստորագրում ենք, հրամայում ենք, ձեռքը խփում ենք սեղանին, բայց ոչ մի բան տեղից չի շարժվում, էդ ինչի՞ց ա, մտածում ենք սաբոտաժ է, հետո ուրիշ բան ենք մտածում, պարզվում է, որ մեր որոշումները չի կատարվում, քանի որ ոչ մենք նորմալ կարդալ գիտենք, ոչ էլ նրանք, ում հանձնարարում ենք, ոչ էլ նրանք, ովքեր պետք է իրականացնեն»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև որպես օրինակ ներկայացրեց իրեն ուղղված նամակներից մի քանիսը, որոնցից պարզապես խելաագարվում է․ «Ես կխելագարվեմ ուղղակի, մարդը ինձ նամակ է գրում, ասում է՝ բա ինձ աշխատանք չե՞ս տալիս, պարոն վարչապետ, նայում եմ՝ գրած տեքստի մեջ չորս նախադասություն է՝ մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա․․․ Վերջերս չդիմացա, մեկին պատասխանեցի, ասեցի՝ հարգելիս, գոնե նամակ գրելիս մի հատ տեքստիդ նայի էլի, դու չե՞ս կարծում, որ քո կրթությամբ պետք է զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց՝ «Չհասկացա, դու մտածում ես կրթություն չունեմ։ Այ, որ իմանաս, որ այդպես չի՝ կցում եմ դիպլոմս։ Եվ այդ տեքստի մեջ ևս 17 հատ ուղղագրական սխալ կար։ Չեմ չափազանցնում եմ»,- պատմեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ սա համատարած խնդիր է ու այդ խնդիրը լուծելու համար միջոցներ են պետք ձեռնարկել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ