copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 02-04-2025

5 անշարժ գույք, մեքենաներ, 3․8 մլն եկամուտ․ Մեղրիի համայնքապետի և նրա ընտանիքի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և նրա հետ բնակվող մյուս չափահաս անձանց՝ Ենոք, Լաուրա և Շողիկ Անդրեասյանների հայտարարագիրը։

Հիշեցնենք՝ Խաչատուր Անդրեասյանը Մեղրին ղեկավարում է նախորդ տարվա մայիսից։ 2021-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Արամ Սարգսյանի «Հանրապետություն» և Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ներկայացուցիչները կոալիցիոն հուշագիր էին ստորագրել, որի արդյունքում յուրաքանչյուրի թեկնածուն երկուսկես տարով պետք է ղեկավարեր համայնքը։ Անդրեասյանը «Ազատական» կուսակցության ներկայացուցիչն է։

Որպես անշարժ գույք՝ Խաչատուր Անդրեասյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողին ամրակայված 2 անշարժ գույք և բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում, որոնք ձեռք է բերել 2005 թվականի մարտի 2-ին և 2007 թվականի նոյեմբերի 21-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2006 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2008 թվականի մայիսի 17-ին։ Այս մեքենան ևս տարեվերջին պահպանվել է։

Անդրեասյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։ Կանխիկ միջոցներ ևս Մեղրիի համայնքապետը չի հայտարարագրել։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 2 մլն 648․928 դրամ, որը Մեղրիի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Համայնքապետի կինը՝ Շողիկ Անդեասյանը, ոչինչ չի հայտարարարգրել․ շարժական և անշարժ գույք, կանխիկ և անկախնիկ միջոցներ, եկամուտներ։

Լաուրա Անդրեասյանը, ով հավանաբար համայնքապետի մայրն է, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առանձնատուն և հողամաս՝ Մեղրիում, որոնցից առաջինը ժառանգություն է ստացել 2005 թվականի մարտի 18-ին, մյուսը՝ ձեռք բերել 2007-ի հունիսի 30-ին։ Տարեվերջին նրա գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Լաուրա Անդրեասյանը կանխիկ և անկանխիկ միջոցներ, ինչպես նաև եկամուտներ չի հայտարարագրել։

Մեղրիի համայնքապետի որդին՝ Ենոք Անդրեասյանը, անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2023 թվականի փետրվարի 27-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Ենոք Անդրեասյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։ Նա ունեցել է 120 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջի դրությամբ զրոյացել է։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 258․573 դրամ, որը «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից