copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:48 01-04-2025

Երևանում կինը ոստիկաններին հայտնել է, որ ԲԿ-ներից մեկում սխալ վիրահատություն են կատարել՝ առաջացնելով առողջական այլ խնդիրներ ևս. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի կողմից կատարված սխալ վիրահատության պատճառով բուժառուի մոտ առողջական խնդիրը չի լուծվել, առաջացնելով այլ առողջական խնդիրներ ևս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 47-ամյա Ս-ն հայտնել է, որ 2021 թ. սեպտեմբերի 6-ի իրեն նշված բժշկական կենտրոնի տնօրենը «կրծքագեղձերի լիպոֆիլինգ» վիրահատություն է արել, որի արդյունքում խնդիրը չի լուծվել, առաջացնելով այլ առողջական խնդիրներ և նույն բժիշկը իրեն վիրահատել է 2022թ. ապրիլ, 2023թ. մայիս և 2024թ. հունվար ամիսներին, սակայն իր առողջական խնդիրը չի լուծվել, այլ ինքը ձեռք է բերել այլ առողջական խնդիրներ ևս:

Գ․ Շամշյանի տեղեկություններով բուժառուն հայտնել է նաև, որ դիմել է այլ մասնագետների, սակայն չի կարողանում լիարժեք բուժում ստանալ, քանի որ ունի ֆինանսական խնդիր և վիրահատությունների համար ինքը վճարել է 1 մլն 300 հազար դրամ գումար, այնինչ բազմիցս դիմել է տնօրենին, որպեսզի տրամադրի կատարված վիրահատությունների պատմագրերը, անալիզների պատասխանները և վճարված գումարի կտրոնը, սակայն վերջինս հրաժարվել է տրամադրել։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից