copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:05 01-04-2025

«Նավակ ճոճող»-ի մանդատը կհասնի Փաշինյանին հավատացողին. ով է ՔՊ-ի հաջորդ պատգամավորը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մարտի 30-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այսօր հայտնեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։

Իշխանական պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել իր անադեկվատ պահվածքի համար, ինչպես նաև տեղեկացրել, որ առաջիկայում ինքնաառաջադրվելու է որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու՝ ընդունելով, որ կառավարող քաղաքական ուժը կերպարանափոխման և առողջացման կարիք ունի։

Հիշեցնենք, որ մարտի 30-ի գիշերը Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում հարբած վիճակում անադեկվատ պահված էր դրսևորել՝ հայհոյելով իրեն հարցեր տված լրագրողներին։ Մեկ այլ լրագրողնի հարցին, թե իր անադեկվատ պահվածքից հետո պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել՝ Գաբրիելյանը պատասխանել էր․ «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։

Եթե 1 շաբաթվա ընթացքում Վիլեն Գաբրիելյանը չմտափոխվի, ապա նրա մանդատը կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական թեկնածուին՝ Արշակ Օրդուխանյանին։ Վերջինս եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիրի գրասենյակի ղեկավարը, իսկ 2021 թվականի նոյեմբերի 4-ին նա նշանակվել է այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Արշակ Օրդուխանյանը ներկայումս ՊՆ-ի ենթակայության ներքո գործող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենն է, որից պաշտպանական գերատեսչությունը հաճախ է մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով գնումներ կատարում։

Մի առիթով Արշակ Օրդուխանյանը հայտնել է, որ ՔՊ-ին և Փաշինյանի առաջնորդած «թավշյա հեղափոխությանը» միացել է դեռևս 2018 թվականի ապրիլի 15-16-ին՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ այդ օրերին «հեղափոխության» հաղթանակին քչերն էին հավատում։ «Ինչ վերաբերում է իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն, ապա շատ եմ ուզում շեշտել, որ կուսակցությանն ու թավշյա հեղափոխությանը միացել եմ ապրիլի 15-16-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հեղափոխության հաղթանակին քչերն էին հավատում, և որևէ շահ չեմ հետապնդել: Միացել եմ ու գործուն աջակցություն եմ ունեցել բոլոր առումներով՝ հավատալով այդ շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հռչակած արժեքներին ու գաղափարներին»,- նշել է նա։

Ուշագրավ է, որ հետագայում ևս Արշակ Օրդուխանյանը շարունակել է աջակցել և հավատալ հռչակված արժեքներին ու գաղափարներին․ նա Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ 2023 թվականի հուլիսի 31-ին, 1.5 միլիոն դրամով մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին:

Oragir.News-ը փորձեց Արշակ Օրդուխանյանից ճշտել՝ պատրաստվո՞ւմ է վերցնել իր պատգամավորական մանդատը, թե՞ ոչ, սակայն մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։


Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա