Ուղիղ եթեր
Հայտարարագիր 1 տարի առաջ - 21:30 29-03-2025

Բնակարան, ավտոմեքենա, ավանդներ, 24 մլն դրամ եկամուտ․ Բաբկեն Թունյանի և կնոջ ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի և նրա կնոջ՝ Քնարիկ Իսոյանի 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Թունյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 1994 թվականի հոկտեմբերի 11-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Բաբկեն Թունյանը հայտարարագրել է 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը՝ 2018 թվականի մայիսի 8-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։

Թունյանը հայտարարագրել է նաև 10 հազար դրամ արժեքով մի բաժնեմաս, որը ձեռք է բերել 2015 թվականի մարտի 13-ը։ Թե որ ընկերությունում է այս բաժնեմասը, ՔՊ-ական պատգամավորը չի նշել։ Տարեվերջին այս բաժնեմասը պահպանվել է։

Պատգամավորը տարեվերջին Հայաստանի առևտրային բանկերից մեկում ունեցել է 200 հազար դրամ անվանական արժեքով անանդ։

Բաբկեն Թունյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 779 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 569․700 դրամ։ Նա ունեցել է նաև 1 մլն 200 հազար դրամ և 1200 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 900 հազար դրամ և 1100 դոլար։

ՔՊ-ական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 428․535 դրամ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 534․572 դրամ։

Թունյանն իր եկամուտներից 5 մլն 200 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 12 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։

Պատգամավորի կինը՝ Քնարիկ Իսոյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Վերջինս ունեցել է նաև 700 հազար դրամ, 2316․11 դոլար և 2107 եվրո անվանական արժեքներով ավանդներ, որոնք տարեվերջին կազմել են համապատասխանաբար 2 մլն 9803․8 դրամ, 2484․88 դոլար և 2128․12 եվրո։

Քնարիկ Իսոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 350 հազար դրամ, տարեվերջին՝ 1 մլն 300 հազար դրամ։ Նա ունեցել է նաև 1 մլն 700 հազար դրամ, 3500 դոլար և 400 եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 1 մլն 700 հազար դրամ, 3500 դոլար և 800 եվրո։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան