Պամֆլետ 1 տարի առաջ - 20:00 29-03-2025

Պամֆլետ․ Հեղափոխական օրենքներ, որոնք կփոխեն մեր կյանքը

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի՝ «Հեղափոխական օրենքներ, որոնք կփոխեն մեր կյանքը» խորագրով պամֆլետը․

«Միայն զարմանալ կարելի է, թե ինչ նոր տեխնոլոգիաներ ու մտածողություն է բերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ճիշտ են ասում, որ նրանք միանշանակ հեղափոխական են, նրանք կանգ չեն առնում ոչ մի բանի առաջ և փոխում են ամեն ինչ։ Ինչպես ասում էր աշխարհը փոխած, բայց Փաշինյանի ստվերում մնացած մյուս կերպարը՝ Բոնապարտը՝ հայերենում անկարելի բառ չկա։ Մեր հեղափոխական գործիչները ջարդուխուրդ են անում մինչ այս եղած բոլոր պատկերացումները։ Օրինակ՝ ինչ է օրենքը։ Մինչ վերջերս օրենքը մի բան էր, որը կարգավորում էր ինչ–որ ոլորտ, բայց եկավ Նիկոլ Փաշինյանը ու ապացուցեց, որ օրենքի նման ճղճիմ ընկալումը մեր գլուխներում է։ Նա ցույց տվեց, որ օրենք կարող է դառնալ ամեն ինչ, նույնիսկ ցանկությունը, բայց մի փոքրիկ նրբությամբ, որ այդ ցանկությունը պետք է լինի բացառապես իրենը։

Իրականում Նիկոլ Փաշինյանը ազատագրում է մեզ նախկիններից և նախկին կաղապարված պատկերացումներից։ Ասենք՝ ուզում ես դառնալ Եվրոպայի մաս, կարիք չկա չարչարվելու, տնտեսությունը զարգացնելու և աղքատությունը նվազեցնելու, ժողովրդավարությունը զարգացնելու, անկախ դատարան կառուցելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու, բավական է միայն օրենք ընդունել՝ գնում ենք Եվրոպա, և վերջ, կարելի է համարել, որ մենք արդեն Եվրոպայում ենք։ Համ թղթաբանությունն է քիչ, համ էլ ուղեղը լարելու և ինչ–որ բաներ անելու կարիք չկա։

Բայց հայ ժողովուրդը մսխելու հատկություն ունի․ մենք սիրում ենք ոչնչացնել մեզ ավանդված հարստությունները, նախ չենք գնահատում դրանք, ապա մոռանում ենք դրանց մասին։ Որպեսզի նորից չկրկնվի հին պատմությունը, մենք պետք է կարողանանք կառչել հեղափոխական այս հնարավորությունից և օրենքի այս նոր մեկնաբանությունից նոր օրենքներ ստեղծենք։ Օրինակ՝ պետք է անպայման օրենք գրվի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է լինի շատ զուսպ, ոչինչ չպետք է զիջի թշնամիներին և պետք է միշտ հաղթի։ Սա կլինի պարզապես փառահեղ մի լուծում՝ ներկա քաղաքական խնդիրները մեկ զարկով լուծելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Գևորգ Էմին-Տերյան
Օրագիր նյուզ

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան