Ներքին 1 տարի առաջ - 13:26 29-03-2025

Գայթակղիչ փիրուզն ու հնչած կրակոցները 

Ալավերդիում օրեր շարունակ պտտվող խոսակցությունները հաստատվեցին երեկ՝ մամուլի հրապարակումներից հետո: Ալավերդի-Նեղոց ճանապարհահատվածին՝ Մ6 միջպետական ճանապարհի հարակից հատվածում, փիրուզի լցակույտի տարածք մարտի 23-ին դիմակավորված անձինք են մուտք գործել:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ պահնորդական ընկերության աշխատակիցները ռադիոկապի միջոցով ոստիկաններին հայտնել են, որ պահպանվող տարածքում մարդկանց շարժ է նկատվում, անհայտ անձը պարկը ձեռքին դիմել է փախուստի: Դեպքի վայր հասած ոստիկանները հորդորել են, որ փախուստի դիմողը կանգնի, հակառակ դեպքում կկրակեն, ինչին ի պատասխան՝ հիշյալ անձը, մթության մեջ նրանց ուղղությամբ պահելով ինչ-որ իր, ասել է, որ ինքն էլ զենք ունի և կկրակի։ Դրանից հետո ոստիկանության ծառայողը 2 անգամ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ։ Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մասնակիցների ինքնությունը։

Փիրուզի հանքաքարը տարիներ շարունակ կուտակված է նույն տարածքում, սակայն հետաքրքրություն դրա նկատմամբ առաջացել է միայն վերջերս: Փիրուզի՝ Թեղուտի հանքավայրից տեղափոխված հանքաքարը պատկանում է «Անմոռ» ՓԲԸ-ին:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ