Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:46 29-03-2025

Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել։

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկությունը հաստատեց վերջինիս պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ նշելով, որ ՀՀ վերաքննիչ դատարան են բողոքարկելու, որտեղ իրավական լուրջ գործընթաց է տեղի ունենալու։

Նշենք, որ նախկին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դեռևս չպարզված հանգամանքներում ու ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող ТОЗ տեսակի հրացաններից, Марголин տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից, կրակելու համար նախատեսված, գործարանային արտադրության օղակավոր բոցավառման, որսորդական-սպորտային 5․6մմ/5․6*15․5/տրամաչափի առնվազն մեկ փամփուշտ և քննությամբ դեռևս չպարզված՝ համապատասխան ակոսափող հրազեն, որը 2023 թ․ հունիսի 19-ին ապօրինի փոխադրել է իր վարած ավտոմեքենայով և կրել իր մոտ։

Բացի դրանից, Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի վերաբերյալ 2023 թ․ հունիսի 19-ին պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող Ա․ Բաղդասարյանի հետ, ապա նույն օրը՝ ժամը 20։22-ին, նշված հարցով իրեն զանգահարած Ա․ Բաղդասարյանի եղբորորդու՝ Նարեկ Բաղդասարյանի կողմից իրեն «Տիկո» անվամբ դիմելու հարցի առնչությամբ վիճել է նրա հետ։

Այնուհետև իր ավտոմեքենայով 2 ընկերների հետ մեկնել է Բաղդասարյաններին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու ընթացքում՝ խուլիգանական դրդումներով վիճաբանություն է ունեցել Ն․ Բաղդասարյանի և Ա․ Բաղդասարյանի հետ, նրանց հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ապա այլ անձանց, մասնավորապես՝ Նարեկ և Արմեն Բաղդասարյանների, ինչպես նաև տեխսպասարկման կետում ներկա մյուս անձանց ներկայության պայմաններում, նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, ապօրինի կրած հրազենով առնվազն մեկ կրակոց է արձակել Ա․ Բաղդասարյանի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել