copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:47 28-03-2025

Ուկրաինային փոխանցվել է 909, Ռուսաստանին՝ 43 զոհված զինծառայողի մարմին

Ուկրաինայի զինված ուժերի 909 և Ռուսաստանի զինված ուժերի 43 զոհված զինծառայողի մարմիններ փոխանակվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիակների փոխանցման գործընթացի մասին տեղեկացրել են Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքը համակարգող շտաբը և ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։

Ուկրաինական կողմին փոխանցված զինծառայողները զոհվել են Կուրախովեի, Պոկրովսկի, Բախմուտի, Ուգլեդարի, Լուգանսկի և Զապորոժիեի ուղղություններում։

Նրանցից մի մասի մարմինները պահվել են Ռուսաստանի տարածքում գտնվող դիահերձարաններում։

Դիակները նախ կներկայացվեն դատաբժիշկական փորձաքննության՝ ինքնությունը հաստատելու նպատակով, ապա կփոխանցվեն հարազատներին՝ հուղարկավորության համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ