Օրակարգ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 28-03-2025

Օրակարգ․ Եթե ՔՊ-ն Գյումրիում վերարտադրվի, կորցնելու ենք Սյունիքը և ողջ Հայաստանը․ Անդրանիկ Թևանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Անդրանիկ Թևանյանի հետ հեռավար տարբերակով զրուցել ենք կիրակի օրը Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների, վերջին օրերին իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիաների, քաղաքական ուժերի շանսերի և ընդդիմության համախմբման հնարավորությունների, վերջին սոցհարցումների արդյունքների, ներքաղաքական զարգացումների, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին տուգանելու նախագծի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրանիկ Թևանյանը համոզմունք հայտնեց, որ եթե ՔՊ-ն Գյումրիում վերարտադրվի, կորցնելու ենք Սյունիքն ու առհասարակ ողջ Հայաստանը։ «2021 թվականին Նիկոլ Փաշինյանը խաբեց և վերարտադրվեց Ազգային ժողովում, և մենք ունեցանք Արցախի կորուստ, թեև ինքը հայտարարել էր, որ Արցախի ինքնորոշման համար է պայքարելու, պայքարելու է խաղաղության համար։ Մենք տեսանք կորուստներ, պարտություն, պատերազմ։ Հիմա եթե հանկարծ, Աստված մի արասցե, «Քաղաքացիական պայմանագրին»՝ իր բոլոր ապօրինի և հավելյալ լծակները կիրառելով, հնարավոր դառնա նրանց համար վերարտադրությունը, ապա մենք կարող ենք կորցնել Սյունիքը, ապա՝ նաև ամբողջ Հայաստանը։ Դրա համար գյումրեցիներն ընտրում են ամբողջ Հայաստանի փոխարեն և էստեղ իրոք գլուխ գովալու տեղ կա, բայց էն դեպքում, երբ մենք «Քաղաքացիական պայմանագրին» մերժենք միասին»,- ասաց նա։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդը նաև ընդգծեց, որ ՔՊ-ն Գյումրիում միայն նիկոլաբարո կեղծիքներով կարող է վերարտադրվել։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում