Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Անդրանիկ Թևանյանի հետ զրուցել ենք Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման, այս հարցում քաղաքային իշխանությունների կատարած հետքայլի, ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքի, մայրաքաղաքում կարմիր կետագծերի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու և իշխանությունների կողմից այն նորից ընդունելու, աղբահանության վճարի թանկացման, Գյումրիում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը, քննարկել, թե ինչու է վերջինս հրաժարվում Ռուսաստան մեկնելուց ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելուց։

Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի։ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի, հակվածություն ունի, փող հավաքելու մոլուցքով իրենց։ Բայց այդ դատական պրոցեսն էլ է շարունակվում, և նոր պրոցես է սկսվելու»,- ասաց Թևանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է իշխանությունը կարմիր կետագծերի հարցում համառություն դրսևորում ու չնայած դատարանի որոշմանը, կրկին թանկացնում դրանք։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը թրքաքովիդով է վարակվել, ինչի պատճառով էլ Ռուսաստան չի մեկնում։

Առավել մանրամասն՝ դիտեք հարցազրուցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները