Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 28-03-2025

Արցախը վատ տեղ համարելը անբարոյականություն է․ հարցում

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում կայացել է Գյումրու համայնքապետի թեկնածուների մեծ բանավեճը, որն անցել է բավականին թեժ։

Մասնավորապես ՔՊ-ական թեկանածու Սարիկ Մինասյանը, ով ոչ վաղ անցյալում եղել է Հանրապետական և Լուսավոր Հայաստան կուսակցությունների անդամ, կրկնել է ՔՊ-ական քարոզչության այն թեզերը, թե իբր Արցախը հանձնել են նախկին նախագահները։

Սարիկ Մինասյանն իր խոսքում հանցագործության մասին հաղորդում է տվել՝ նշելով՝ «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխանեն այնտեղ չծառայեին»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Շուշիի ու Հադրութի վերադարձի խոստումով իշխանության եկածներն ասում են, որ Արցախը շատ վատ տեղ է»։

Հարցվածների մեծամասնությունը վատ արձագանքեց դրան ու բացասական պատասխան տվեց։ «Արցախը շատ լավ տեղ է, ես եղել եմ այնտեղ, ափսոս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արցախը շատ լավ տեղ է։ «Իհարկե չէ։ Արցախը շատ լավ տեղ է»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ շեշտեց, որ իր որդիները հենց Արցախում են ծառայել։ «Մի հարցրեք նման բան։ Իմ երկու տղաներն է այնտեղ ծառայել են»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Արցախը միշտ հայկական է։ «Արցախը հայկական է և Արցախի հանձնումը դեռևս 1999-ի հոկտեմբերի 27-ից ա գալիս»,- նշեց նա։

«Արցախը մեր հայրենիքի ամենագեղեցիկ ու հայրենասեր տեղն է»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ