copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:14 28-03-2025

Նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ-ն մի շարք ակնհայտ խախտումներ է արել. Գոհար Մելոյան

Ընտրախախտումները բավականին մտահոգիչ են, նախընտրական քարոզչության շրջանակներում՝ առավել ևս, քանի որ սահմանափակված են եղել ընդդիմադիր թեկնածուների քարոզչական հնարավորությունները, ասուլիսի ժամանակ հայտնեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը։

«ՔՊ-ի թեկնածուն այս պահի դրությամբ համարվում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար և որպես ԺՊ, ինչպես ինքը, այնպես էլ իրենց պատգամավորները, ըստ հանրային ծառայությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի, սահմանափակված են քարոզչության ընթացքում օգտվելու իրենց պաշտոնից բխող ցանկացած ռեսուրսից։ Իսկ այդ ռեսուրսներից մեկն ԱԺ ամբիոնն է, երբ այնտեղից քարոզչական ելույթներ են ունենում։ Որպես համայնքի ղեկավարի ԺՊ՝ Սարիկ Մինասյանը կիսվել է Ճանապարհային դեպարտամենտի՝ Գյումրու ճանապարհային շինարարության վերաբերյալ հայտարարությամբ և քարոզչական գրառում է կատարել՝ «Գյումրիում չսարքված ճանապարհներ չեն լինելու»։

Դա ակնհայտ խախտում է։ Այնուհետև՝ մարտի 25-ին, շուրջ մեկ տասնյակի հասնող իշխող ուժի պատգամավորներ հայտարարությունների ժամին հանդես են եկել տարաբնույթ հայտարարություններով՝ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Ուղղիակիորեն կոչեր արեցին քվեարկելու իրենց քաղաքական ուժի օգտին՝ նշելով իրենց քվեաթերթիկի համարը։ Միևնույն ժամանակ մի շարք արատավորղ հայտարարություններով հանդես եկան ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ՝ անվանական նշելով նրանց»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում