Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Օրակարգ 1 տարի առաջ - 21:00 05-07-2024

Օրակարգ․ Սահմանադրական փոփոխությունները խորացնելու են Հայաստանում ստեղծված ճգնաժամը․ Գոհար Մելոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, որի կապակցությամբ Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանին։

Հարցազրույցի շրջանակներում Գոհար Մելոյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ուղղված քննադատությունների, հնարավոր սահմանադրական փոփոխությունների ու նոր Սահմանադրության ընդունման օրակարգի, կառավարման համակարգերի առանձնահատկությունների, ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների շրջանում առկա անվստահության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գոհար Մելոյանը շեշտում է, որ Հայաստանում ներկայումս առկա իրավիճակի պայմաններում սահմանադրական փոփոխությունների անցկացումը էլ ավելի է խորացնելու երկրում ստեղծված ճգնաժամը։ «Մեր հասարակությունը, մեր քաղաքական համակարգը գտնվում է ճգնաժամային պայմաններում։ Ճգնաժամային պայմաններում նմանաբնույթ փոփոխությունները, որքան էլ դրանց նպատակները լավը լինեն, ոչ տեղին են, և դրանք ավելի են խորացնում ստեղծված ճգնաժամը»,- ասաց նա։

Սահմանադրագետն ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության օրը տոնում ենք՝ ի հեճուկս տապալված սահմանադրական կարգի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան