Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:40 28-03-2025

Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին մասնագիտությանը. Թագուհի Թովմասյանը՝ ԱԺ նախագահի «սիրաքստիկի» մասին

Այսօր Մարտուն Գրիգորյնաի հոր և որդու խփանման միջոցի քննությանը դատարանի բակում լրագարողները ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է գնահտում Ալեն Սիմոնյանի «սիրաքստիկը» լրագրողներին հանդեպ։

Պատգամավորը պատասխանեց. «ԱԺ նախագահը վերադարձել է իր հին մասնագիտությանը և զբաղվում է շոուներով, երբ զբաղվում էր պրոդյուսերական և ստեղծագործական աշխատանքով: Հիմա երրորդական դերի դերակատարը որոշել է իր դերը փորձել արդեն առաջին պլանում: Պատգամավորն ասաց, որ չի հավատում Ալեն Սիմոնյանի ազնվությանը, որովհետև երբ լրագրողներին ԱԺ-ում քաշքշել են, արգելել են իրականացրել ակցիա՝ իրենց խոսքի ազատության համար, նա ընդամենը եկել և հարցրել է, թե ինչով օգտակար լինի: «Չգիտեի՞ր, թե ինչով օգտակար լինեիր. պետք է օգնեիր ակցիան կայանար»,- նշեց պատգամավորը: