Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:15 28-03-2025

Ահնիձորի նոր ասֆալտն էլ հարսնացուների համար «գայթակղիչ» չէ 

Ահնիձորում՝ հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրում մարդիկ տեղական, իրենց կյանքը դժվարացնող խնդիրների մասին ժամերով պատրաստ են խոսել: Դրանից շատերը տարիների ընթացքում անգամ անլուծելի են դարձել: Անգամ դեպի Ահնիձոր նոր ասֆալտապատված ճանապարհը հարսնացուների համար գայթակղիչ չէ, գյուղ չեն գալիս, փոխարենն այստեղից աշխատանք գտնելու հույսով մեկնում են երիտասարդ տղաները: Չկարծեք, թե գյուղի ծանր աշխատանքից են փախչում կամ քաղաքի աղմուկն են հավանում, բայց արի ու տես՝ գյուղի լռությունն էլ ճնշող է: Փողոցները՝ դատարկ, տներն անշունչ են: Օր-օրի ահնիձորցիների աչքի առաջ դռներ են կողպվում ու ճրագներ մարում: Այսպես են ապրում մեծ արձակագրի հերոսները լեռնային Ծմակուտում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին