copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:21 27-03-2025

Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում

2025 թվականի 12-րդ շաբաթվա տվյալների համաձայն Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում. առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ մարտի 17- 23-ը դիմել է 7866 բուժառու: Դեպքերի 75,9 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է: Նույն ժամանակահատվածում սուր շնչառական վարակներով Հայաստանի բուժհաստատություններում հոսպիտալացվել է 791 բուժառու: Նրանց 96 տոկոսը կրկին 0-18 տարեկան երեխաներն են: Մասնագետի խոսքով՝ այստեղ ևս նախորդող շաբաթվա համեմատ կա նվազում:

«Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ 12-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H1 ենթատեսակը, գրիպի B տեսակի հարուցիչները, ինչպես նաև սինցիցիալ վիրուսը, ռինովիրուսը, ադենովիրուսը»,- ասաց Հովհաննիսյանը:

Աիդա Հովհաննիսյանը նաև նկատում է՝ 12-րդ շաբաթվա դրությամբ թոքաբորբով հոսպիտալացվել է 454 բուժառու, նրանցից 69,2 տոկոսը կրկին անչափահասներն են:

«Թոքաբորբով պայմանավորված՝ 12-րդ շաբաթվա ընթացքում դիմել է 771 բուժառու, ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ նույնպես նվազել է 1,1 անգամ:

Թոքաբորբով պայմանավորված դիմելիության 66,3 տոկոսը ևս 0-18 տարեկաններն են»,- նշեց նա:

Մասնագետը խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ, հատկապես՝ չօգտագործել հակաբիոտիկներ: Նա նշեց՝ երեք և ավելի օր ջերմելու դեպքում պարտադիր պետք է դիմել տեղամասային բժշկին ու իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

Հատկապես անհրաժեշտ է պարբերաբար մաքրել և ախտահանել տան, աշխատավայրի մակերեսները, օդափոխել տարածքները:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը