copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:04 27-03-2025

Հետապնդում՝ Արարատի մարզում. հնչած կրակոցները աղջկա պատճառով են. shamshyan.com

Մարտի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում ավտոմեքենաների հետապնդում է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Տեղում ոստիկանության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնում է նշված վայր՝ ընթացքում ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցվում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվում է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու նրա ուղևորը Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում հետապնդել են Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են նաև Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Արման Մկրտչյանն ու 21-ամյա Ալբերտ Ղարիբյանը, որի ժամանակ որսորդական հրացանով կրակոցներ են արձակվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ոստիկանության Վեդիի բաժնի և Արարատի մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արմեն Պ.-ին, ով եղել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ էլ վերջինը իր անվամբ հաշվառված «Walther» տեսակի հրացանից վախեցնելու նպատակով կրակոցներ է արձակել Սարգիս Մ.-ի ավտոմեքենայի ուղղությամբ:

Արարատի մարզի քրեական և ոստիկանության Վեդիի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Արմեն Պ.-ին, Արմեն Գ.-ին, «Chevrolet» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ավտոմեքենաները՝ ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետապնդումը, որի ժամանակ հնչել են կրակոցներ, եղել է աղջկա պատճառով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել