Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:28 12-05-2025

Դանակահարություն՝ աղջկա լուսանկարները TikTok-ում տեղադրելու պատճառով․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Եղեգնաձոր»-ի շտապօգնության բուժօգնության խումբը ժամը 15:20-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխել «մարմնի տարբեր հատվածներում դանակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Արմենակյանի, բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:

Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները, Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկներն ու հետո նրան միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի քրեական վարչության ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը Շատին գյուղի բնակիչ 43-ամյա Խաժակ Ենոքյանն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել իր տանը:

Այնուհետև քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քրեական վարչության քննիչները պարզել են, որ Խ. Ենոքյանը իր 18-ամյա դստեր լուսանկարները «TikTok» սոցիալական կայքով տարածելու հարցի շուրջ իր տան առաջին հարկում վիճաբանել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ի հետ, որի ժամանակ Ս. Մ.-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Խ. Ենոքյանին՝ պատճառելով «մարմնի աջ կեսի ձախ թիկունքային, ձախ ազդրի վերին երրորդ շրջանի կտրած ծակած թափանցող վերքեր»:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Սամվել Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել