copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:08 26-03-2025

Իոաննիսյանի քույրը հերքում է. ոչ ոք իրեն չի մոտեցել

Oragir.News-ի հրապարակումից հետո, որտեղ Աջափնյակի բնակիչները դժգոհել էին Դոմինիկա Իոաննիսյանի վարքագծից, վերջինս պատասխանել է մեղադրանքներին՝ պնդելով, որ իր հասցեին հնչած մեղադրանքները կեղծ են։

Oragir.News-ի հետ զրույցում Դոմինիկա Իոաննիսյանը նշեց, որ բնակիչները ստել են, ընդգծելով, որ իր վարքագծի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հարցին, թե որ մասն է եղել սուտ, Իոաննիսյանը նշեց, որ իրեն ոչ ոք չի մոտեցել ու չի փորձել հանգստացնել, ինչպես ներկայացրել էին բնակիչները։

Նա ընդգծեց, որ փորձել են խոսել միայն իր մոր հետ և կապվել են միայն լրատվամիջոցի հետ, սակայն անձամբ իր հետ ոչ ոք զրույց չի ունեցել։ Իոաննիսյանի խոսքով՝ բնակիչների պատմածում շատ ստեր են եղել, սակայն այդ կետը հատկապես աչքի է զարնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.Newsհաղորդել էր, որ Դոմինիկա Իոաննիսյանը, ըստ բնակիչների, վնասել է շենքի մուտքի դռան ապակին, խաթարել բնակիչների հանգիստը և պարբերաբար աչքի ընկնում անադեկվատ պահվածքով։ Դեպքի առնչությամբ Դանիել Իոաննիսյանը դեռևս չի արձագանքել։ Նյութի հղումը.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից