Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:33 26-03-2025

Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը հունից դուրս եկավ

Ընդհանրապես մենք մեզ հարց չենք տալիս, թե Ղարաբաղի հարցը ինչի չի լուծվել։ Ես ձեզ կարող եմ ասել, այդ թվում ինչի չի լուծվել, որովհետև 2018 թվականի դրությամբ, ապրիլի դրությամբ սեղանին է եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որը արտահայտվել է ամենատարբեր ուղերձներում, այդ թվում իմ ելույթներում, հայտարարություններում, այդ իրադրությունից դուրս գալու համար, այդ իրադրությունը լուծելու համար մենք պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ պատասխանելով ՔՊ-ակաան պաատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։

«Տեսեք, Սերժ Սարգսյանը առաջինն էր, չէ որ 2020 թվի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ և ասեց կապիտուլյացիա։ Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից չկար որևէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լիներ ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Որևէ գործողություն։ Եթե կար, թող այդ գործողությունը աներ, ոչ թե գար այս ամբիոնից պատերազմի անոնս աներ։ Այսինքն, թիվ մեկ կապիտուլյանտը, որ բերել է պրոցեսը հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք բացի այն, ինչ որ ինքը անվանում է կապիտուլյացիա, չկա, իրենց գործը ի՞նչ է, իրենց 2020 թվականի նոյեմբերի և դրանից առաջ էլ ամբողջ գործը ի՞նչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ՝ իմ վզին։ Բա դրա համար եմ այդ մարդկանց ասում, ասում եմ, լսեք, եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք, ասում ենք՝ մենք իրար հետ բանավիճելու բան չունենք, հետո իրենց երեխեքին, թոռներին, ծոռներին, հարսներին, բաջանաղներին, ուղարկում են ասուլիսներ տալու։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձայններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, 3-իդ էլ վերաբերվում է, հերիք ա ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»,- հունից դուրս գալով ասաց Փաշինանը՝ հորդորելով չսղոցել իրենց նյարդերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում