Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:28 26-03-2025

Չենք շարունակելու ղարաբաղյան շարժումը, ուզում եք թռեք վերև, իջեք ցած. Փաշինյանին բարկացրեց Գեղամ Մանուկյանի ելույթը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի 2019 և 22 թթ ուղերձներից հատվածներ, որտեղ նա խոսել էր Ղարաբաղյան շարժման մասին և համարել վերջին հարյուրամյակների միակ ազգային շարժումը։

«Մինչև հարցիս պատրաստվելը գնացի, փորձեցի նոթագրեմ՝ ինչ է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար, այն բացառիկ է իր հզորությամբ, խորապես ազգային է և ժողովրդավար։ Շարժումը մեր պետականության վերականգման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու վճռականությունը»,–մեջբերեց Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարեց.

«Եթե դուք իմ ուղերձներն եք մեջբերում, ես ավելի կարևոր բան ասեմ՝ իմ կյանքի առաջին ցույցին մասնակցել եմ 1988 թվականին, երբ եղել եմ 7-րդ կամ 8-րդ դասարանում։ Հենց դրա մասին է խոսքը, այնպես չի, որ մենք ուրիշ միջավայրից եկել ենք, ու ուրիշ բան ենք ասում։ Բա մեր անցած ճանապարհն ա, պիտի հետ նայենք, վերլուծենք, դա էլ է կրթության մաս»։

Նիկոլ Փաշինյանին բարկացրեց Գեղամ Մանուկյանի ՝ «ուրիշներին կրթվելու դասեր տալու փոխարեն ինքներդ կրթվե՛ք» կոչը։

«Ես ուրիշներին կոչ չեմ անում, ինքս ինձ եմ անում, և իմ կրթության արդյունքներն եմ ձեզ ներակայացնում այս հարցերի արձանագրման համատեքստում։ Այդ ուղերձներն իմ կայքում դրված են։ Դա ինչի՞ մասին է խոսում։ Այո՛, մենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, ուզում եք թռեք վերև, իջեք ցած։ Եվ քանի ես ՀՀ վարչապետն եմ, սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, դուք կդառնաք վարչապետ»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը