copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:33 26-03-2025

Արարատի մարզի գյուղերից մեկից գողացել են 90-ամյա թոշակառուին և գործընկերոջը պատկանող 28 մեղվափեթակ. shamshyan.com

Մարտի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հափշտակել են Նոր Կյուրին գյուղում գտնվող այգում տեղադրված թվով 28 փեթակները՝ մեղվաընտանիքների հետ միասին։

Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Տիգրան Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 18-ին՝ ժամը 23։00-ից մինչև մարտի 19-ը 09։00-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել են Նոր Կյուրին գյուղի 21-րդ փողոցի 4-րդ հասցեին կից գտնվող այգում տեղադրված իրեն և իր ընկերոջը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 90-ամյա Ալբերտ Պ․-ին պատկանող ընդհանուր 28 հատ մեղվի փեթակները՝ մեղուների հետ միասին:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ