Օրակարգ․ Հիմարություն է, թե Թուրքիան Ադրբեջանին ստիպելու է խաղաղության գնալ․ Հրանտ Միքայելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հրանտ Միքայելյանի հետ զրուցել ենք Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների, իշխանության և ընդդիմության շանսերի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի, Հայաստանին ներկայացվող նոր նախապայմանների, հայ-թուրքական սահմանի 10 օրով բացման, այս կապակցությամբ Ադրբեջանում բաձրացած հիստերիայի, Թուրքիայում տիրող իրավիճակի, հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու փորձերի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հրանտ Միքայելյանը համոզմունք հայտնեց, որ հիմարություն է, թե Թուրքիան Ադրբեջանին ստիպելու է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

«Կարելի է ասել Թուրքիան պարտադրում է Ադրբեջանին լարվածության գնալ, որովհետև, շատ տարածված է իշխանամետ քարոզչական այդ թեզը։

Հակառակը դա հիմարություն է, որովհետև Թուրքիան Ադրբեջանից 15 անգամ մեծ է բնակչությամբ կամ 13 անգամ, Ադրբեջանի իրական բնակչության քանակը մոտավորապես 6․5 միլիոն է, Թուրքիայինը՝ 86 մլն է։ Դրանից զատ, Թուրքիան անհամեմատ աշխարհաքաղաքականորեն ուժեղ է, և մենք տեսել ենք բազմաթիվ դրվագներ, երբ Ադրբեջանը գնում է Թուրքիան՝ խնդրելու, և երբեք չենք տեսել, երբ Թուրքիայի ղեկավարությունը գալիս է Ադրբեջանին ինչ-որ բան խնդրելու։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին կառավարելու դեպքեր մենք տեսել ենք, հակառակը՝ հնարավոր չէ պատկերացնել»,- շեշտեց նա։

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր խոշոր խաղադրույքներում սխալվել է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ