Փաշինյանը չեղարկել է Սյունիք այցը, Արփի Դավոյանը հարցաքննվել է, Կասկադի կառուցումը վտանգված է․ Մամուլ

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ճարտարապետների պալատը մտահոգություն է հայտնել «Կասկադ»-ի վերակառուցման ծրագրի վերաբերյալ, «Ջի Թի Բի» ընկերությունը անմիջապես նախաձեռնեց մարտի 1-ին հայտնած մտահոգության առիթով քննարկում: Իհարկե, այն քննարկվեց դռնփակ, իշխանամերձ ճարտարապետներով․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Ժողովուրդ օրաթերթը գրում է․ Հայաստանի 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների խաղերից Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր երեք տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները, երեքը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ-ոքի եւ 0 հաղթանակ:

Օրաթերթը գրում է․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում, ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին և թեկնածուներին, երեկ հայտարարեց, թե «8 ուժերից որեւէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին»:
Ժողովուրդը նաև հայտնում է, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը:

Փաստ օրաթերթը գրում է․ Ռուսաստանում բավական մեծ ուշադրությամբ են հետևում Գյումրու ընտրություններին, որքան էլ դրանք զուտ ՏԻՄ ընտրություններ են: Դրանց արդյունքները կարող են Մոսկվայի կողմից քայլերի ու մոտեցումների որոշակի «խմբագրման» կամ ձևավորման համար որոշակի «լակմուսի թուղթ» դառնալ:

«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանական կառավարության անդամներից մեկը ֆեյսբուքյան գրառում է արել և մասնավորաբար ասել հետևյալը.
«Շատ կարևոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը»: Կարկառուն քպականը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ին:

Հրապարակ օրաթերթը գրում է․ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու Կապան քաղաքում՝ մարտի 27-ին, սպասվում էր, որ Փաշինյանը դրան կմասնակցի: Գյումրու ընտրությունների պատճառով է Փաշինյանը չեղարկել Սյունիք կատարելիք այցը, չնայած նախապես որոշվել էր, որ պետք է այս շաբաթ Կապան այցելի:

Հրապարակ օրաթերթը գրում է․
Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, ՀՀ սեփականությունն է դարձել Երեւանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 29 միլիոն դրամ արժողությամբ հողամասը։ Պարզվեց՝ խոսքն ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հողատարածքի մասին է։

Օրաթերթը նաև գրում է․
«Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, էդքան տղա է՝ թող ասի էդ մասին»,- երեկ հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ