copy image url
Միտք 4 տարի առաջ - 09:58 30-10-2021

Արամ Խաչատրյանը` քաղաքապետ, իսկ Արփի Դավոյանը` մարզպետ

Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն կլինի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այդ մասին կուսակցությունը հայտարարել է տարածած հայտարարության մեջ։

Վանաձորի դեպքում էլ ընտրությունները քննություն են լինելու գործող մարզպետի համար, եթե նա հաջողացնի հաղթել, ապա կդառնա քաղաքապետ և որպես թիմին հաղթանակ բերած անձ Փաշինյանի սիրելիների ցուցակում կհայտնվի։

Հետաքրքիր է, որ այս ընթացքում Լոռու մարզպետի աթոռին բազմել է նախապատրաստվում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։ Oragir.news-ի տեղեկություններով իշխանական թիմում արդեն որոշում կա, որ Արամ Խաչատրյանի քաղաքապետ դառնալու դեպքում Արփի Դավոյանը կնշանակվի մարզպետի պաշտոնում։ Թիմում մտածում են, որ այս հանգամանքն էլ հավելյալ խթան է լինելու, որպեսզի Դավոյանն էլ իր հերթին աշխատի Արամ Խաչատրյանի օգտին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում