copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 24-03-2025

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀԿԽԸ գործադիր մարմնի ղեկավարի անօրինական փոփոխությունը

Այսօր ՀՀ Վարչական դատարանը վճիռ է կայացրել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարության շուրջ ծավալված իրավական ճգնաժամի վերաբերյալ՝ անվավեր ճանաչելով ՀԿԽԸ գործադիր մարմնի փոփոխության գրանցումը:

Համաձայն դատարանի վճռի, 2024թ. փետրվարի 8-ին՝ գործող գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին աշխատանքից ազատումը և ոչ օրինաչափ անձի գրանցումը նույն պաշտոնում՝ անօրինական է եղել: Մինչ այդ, նշված թեմայի հետ կապված խախտումներ էր արձանագրել նաև ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը, ինչի մասին զեկուցվել է նաև ՀՀ Վարչապետին: Աննա Եղիազարյանի աշխատանքից ազատելու ոչ իրավաչափ լինելու փաստը արձանագրել է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Անօրինական փոփոխության հետևանքով Հայկական Կարմիր խաչի ընկերության փորձառու մասնագետները ստիպված են եղել հեռանալ կազմակերպությունից՝ չցանկանալով աշխատել անօրինական ղեկավարության հետ, ինչը զգալիորեն թուլացրել է ՀԿԽԸ-ի գործառնական կարողությունները:

Այս վճիռը շրջադարձային է ՀԿԽԸ-ի կառավարման երկարատև ճգնաժամի հանգուցալուծման և օրինականության վերականգնման ճանապարհին: Մենք արդեն մեկ տարուց ավելի է բարձրաձայնում էինք, որ Հայկական Կարմիր խաչի գրասենյակում նույնիսկ մեկ իրավասու ղեկավար չկա, և ՀԿԽԸ անունից հանդես են գալիս դրա իրավունքը չունեցող մարդիկ: Այսօր դատարանի վճիռը եկավ ապացուցելու, որ մենք ճիշտ էինք: Այս իրավիճակի արդյունքում առաջին հերթին տուժել են շահառուները, որոնք զրկվել են ծառայությունների զգալի մասից, մեծ վնաս է հասցվել կազմակերպության համբավին: Այժմ արդեն հնարավորություն ունենք վերականգնելու կազմակերպության բնականոն գործունեությունը և, որ ամենակարևորն է, կանխելու Ազգային ընկերությունը մասնավոր բիզնես նախագծի վերածելու փորձը, - նշել է ՀԿԽԸ նախագահ Աննա Եղիազարյանը: Տիկին Եղիազարյանը և կազմակերպությունից հեռացած թիմը՝ փաստաբան Կարեն Մովսիսյանի հետ միասին, դատական ատյաններում հետևողականորեն պայքարեցին իրենց իրավունքների վերականգնման համար: Փաստաբանի բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ էլ հենց հնարավոր դարձավ արձանագրել նման մի շարք արդյունքներ:

Դատարանի վճռի արդյունքում ակնկալվում է, որ շուտով ուժի մեջ կմտնեն ՀԿԽԸ օրինական ղեկավարության լիազորությունները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀՀ օրենսդրության, իսկ ինքնահռչակ անօրինական անձինք օր առաջ կհեռացվեն կենտրոնական գրասենյակից:

ՀԿԽԸ-ում ղեկավարության օրինականության հաստատումը հնարավորություն կտա կազմակերպությանը նորից միավորելու իր իրական մասնագետներին, վերականգնելու գործընկերների ցանցը, կրկին մոբիլիզացնելու ռեսուրսներ և ամբողջ թափով վերադառնալու մարդասիրական առաքելության իրագործմանը՝ տանելով իր աջակցող դերը Կառավարությանը մարդասիրական ոլորտում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ