copy image url
Հայտարարագիր Ներքին 1 տարի առաջ - 22:00 24-03-2025

4 անշարժ գույք, մեքենա, 6․6 մլն ոսկեղեն, 7․9 մլն կանխիկ, 530 հազար եկամուտ․ Վարդան Ղուկասյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ն ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել հանրապետության երկորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի համայնքապետի թեկնածուները։

Այսօր կներկայացնենք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարագիրը, ով 13 տարվա տարվա դադարից հետո կրկին Գյումրին ղեկավարելու հայտ է ներկայացրել։

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը Գյումրին ղեկավարել է 1999-2012 թվականներին։ 2017-2021 թվականներին նա եղել է ԱԺ պատգամավոր՝ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով։

Քանի որ ընտրությունները անցկացվում են համամասնական ընտրակարգով, Ղուկասյանը գլխավորում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակը։

Վարդան Ղուկասյանը 2025 թվականի մարտի 12-ին իր հայտարարագիրը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․

Որպես անշարժ գույք՝ Վարդան Ղուկասյանը հայտարարագրել է 2 առանձնատուն, որոնցից մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ առևտրի կենտրոն, ինչպես նաև համատեղ սեփականությամբ հողամաս՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքում։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա։

Բավականին հագեցած է Վարդան Ղուկասյանի հայտարարագրի՝ թանկարժեք գույքի բաժինը․ նա հայտարարագրել է ոսկյա ժամացույց՝ 1 մլն 200 հազար դրամ արժեքով, ժամացույց՝ 1 մլն 300 հազար դրամ արժեքով, 2 ադամանդե մատանի՝ 1 մլն և 1․5 մլն դրամ արժեքով, ոսկյա ապարանջան՝ 650 հազար դրամ արժեքով, ինչպես նաև ոսկյա խաչ-ապարանջան՝ 1 մլն դրամ արժեքով։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ղուկասյանի դրամական միջոցները կազմել են 4 մլն դրամ, 6000 եվրո և 3500 դոլար։

Նա հայտարարագրել է նաև 50% բաժնեմաս՝ Ալեքպոլ ՍՊԸ-ում։

Վարդան Ղուկասյանի եկամուտը կազմել է 530․291 դրամ, որը նրա ստացած կենսաթոշակն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը