copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:53 23-03-2025

Ցուցարարները ՆԳՆ-ի մոտ փակել են ճանապարհը

Արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանին աջակցելու նպատակով կազմակերպված ցույցի մասնակիցները քայլերթով Քննչական կոմիտեի մոտից հասել են ՆԳ նախարարության շենքի մոտ:

Ցուցարարները փակել են նախարարության մոտ փողոցը՝ սպասելով որևէ պաշտոնատար անձի հետ հանդիպման:

Հարցին՝ ինչքան ժամանակ են փակ պահելու ճանապարհը, Տիգրան Ուլուբաբյանի իրավապաշտպան Ռոման Երիցյանը նշեց՝ այնքան ժամանակ, մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները:

«Արաբկիրից քայլերթով հասել ենք էստեղ, որ մեզ ասեն՝ գրավոր դիմում գրե՞ք՝ պարզաբանում ստանալու համար: Մինչև իմ դեմ հաղորդում ներկայացնելը ես գրավոր դիմել եմ ՆԳ նախարարին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչու են քաղաքացիներին կանչում և ստիպում հաղորդում ներկայացնել իմ դեմ: Որևէ մեկը պատասխան չի տվել»,- նշեց Ռոման Երիցյանը:



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել