copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:45 22-03-2025

Գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երբ իշխանության գլխին գտնվող անձը հայտարարում է, որ վերջին 7 տարում, իր պաշտոնավարման օրոք, որևէ բան չի զիջել, որ ՀՀ-ն ավելի անկախ ու ինքնիշխան է դարձել, միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ:

Սա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ սրանց իշխանությունը Հայաստանի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքային կորուստները, ռազմավարական դիրքերի հանձնումն ու բոլոր ճակատներում տապալումները իրենց կյանքի և իշխանության նվաճումն են համարում:

Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը դավաճանության հետևանքով են այս ողբերգական կետին հասել ու դրա պատասխանատուներն իրենց հանրային խոսքով հաստատում և պարբերաբար ինքնախոստովանական ցուցմունքներ են հնչեցնում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող