copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:26 24-01-2023

Ինչքան շատ պետություններ են խառնվում Բերձորի միջանցքը բացելու գործընթացին, այնքան բացելու հավանականությունը փոքրանում է․ միջազգայնագետ

«Առաջին երկիրը, որ պետք է մեկներ Արարատ Միրզոյանը դա Մոսկվան էր, քանի որ և ՌԴ-ն մեր դաշնակիցն է, և այդ երկրի խաղաղապահներն են հիմա կանգնած Արցախում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Արարատ Միրզոյանն այս խառը իրավիճակում ի՞նչ հույսով է դիմել ՆԱՏՕ-ին, որ ՆԱՏՕ-ն բացի՞ միջացնքը։ ՆԱՏՕ-ն միջացնքը չի բացելու, եթե նա ցանկություն ունենար այն բացելու, ապա Թուրքիայի միջոցով կազդեր Ադրբեջանի վրա և կստիպեր բացել միջանցքը։ Սակայն մենք այդ գործողությունը չենք տեսնում»,- ասաց միջազգայնագետը։

Բալասանյանը ԼԲերձորի միջանցքի հարցի կարգավորման համար մեծ և փոքր միջազգային կազմակերպություններին դիմելը քաղաքական կարճատեսություն որակեց․ «Ինչքան շատ կազմակերպություններ և պետություններ են խառնվում այդ գործընթացին, այնքան Լաչինի միջանցք բացելու հավանականությունը փոքրանում է։ Պետք է կոնկրետ խոսել այն երկրների հետ, ովքեր այսօր ունեն ազդեցություն Ադրբեջանի վրա և կարող են այդ ազդեցությունն օգտագործել միջանցքը բացելու համար։ Կա ևս մեկ հանգամանք, այսօր Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ըստ էության թշնամական են, և այդ հարաբերությունների ֆոնին պետք է լիներ մի երկիր, որը կկարողանար իրավիճակ փոխել, հարց կարգավորել, բայց այդպիսի երկիր գոյություն չունի»։

Ըստ միջազգանագետի՝ Ռուսաստանն էլ, ՆԱՏՕ-ն էլ այստեղ ունեն շահեր, և այդ շահերի բախումն է, որ Ադրբեջանին տալիս է հնարավորության մանիպուլացնել բոլորին և ներկայացնել պահանջներ։

«Սովորաբար, մինչև Ուկրաինայի իրադարձություններն ընդունված է եղել, որ փոքր երկրները կոմպլեմենտար կապվող քաղաքականություն են վարել ու դրանով փորձել են իրենց տեղը գտնել մեծ երկրների մեջտեղում, բայց 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, փոքր երկրներին այլևս հնարավորություն չի տրվում վարելու բազմավեկտոր քաղաքականություն և այս խաղը կամ բազմաբևեռ քաղաքականություն վարելը, կարծում եմ, այս պահին ճիշտ չի և բնավ չի նպաստում Լաչինի միջանցքի իրավիճակի կարգավորմանը»,- նշեց Բալասանյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի