copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:34 21-03-2025

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի բնականոն աշխատանքը չխաթարելու համար Ստամբուլի ժամանակավոր քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի անդամ CHP-ական Նուրի Ասլանը։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին վաղ առավոտյան ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուն: Նա կասկածվում է կոռուպցիայի, ահաբեկչության օժանդակման և կաշառակերության մեջ։

Ամենից շատ դիտված