copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:50 21-03-2025

Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին մեղադրում է երեխաների վաճառքով զբաղվելու մեջ․ India Today

Քանյե Ուեսթը մեղադրել է իր նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, և նրա ամբողջ ընտանիքին՝ երեխաների վաճառքով՝ թրաֆիքինգով զբաղվելու մեջ։ Այս մասին գրում է India Today-ը։

Պատճառը Քիմի՝ դատարան դիմելն էր՝ այն բանի համար, որ Քանյեն առանց իր համաձայնության իրենց դստեր՝ Նորթի ձայնը օգտագործել էր P. Diddy-ի մասնակցությամբ երգի ստեղծման մեջ։

Ուեսթը նաև ասել է, որ իրեն արգելել են մեծացնել դստերը և նույնիսկ թույլ չեն տվել մասնակցել նրա ծննդյան տարեդարձին։ Ռեփերը մեղադրել է Քարդաշյաններին, որ իբր նրանք սևամորթ երեխաներ են ունենում՝ հետագայում նրանց վաճառելու նպատակով։

Հիշեցնենք, որ Քանյեն և Քիմը ամուսնացած են եղել ութ տարի և այդ ընթացքում ունեցել են չորս երեխա։ 2022թ. նրանք ամուսնալուծվել են և պայմանավորվել երեխաների համատեղ խնամքի վերաբերյալ, սակայն Քանյեի տարօրինակ վարքի պատճառով նրանց հարաբերությունները կտրուկ վատացել են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից