copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:26 17-03-2025

Ողջունում ենք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։

Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը․
«Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորում՝ խաղաղ համակեցության և նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։

Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի