copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 17-03-2025

Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրում են քարաթափումներից

Ճանապարհը սպասարկող ընկերությունը Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրում է քարաթափումներից։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի աջ և ձախ կողմերում՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, իրականացվելու է հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհի նշված հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է։